Նպատակը
Շիրակի հեռավոր գյուղերի նպատակասլաց երիտասարդ կանայք ու տղամարդիկ, տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ուսուցիչները մեկուսացման և տրանսպորտի բացակայության պատճառով կրթության ոլորտում զգալի խոչընդոտների են բախվում։ Մարմաշենի նոր ՏՏ կենտրոնը, որը ֆինանսավորում է Ճապոնիայի կառավարությունը, անվճար տեխնոլոգիական կրթություն է տրամադրում, սակայն անհրաժեշտ է միկրոավտոբուս՝ բացը վերացնելու և հասանելիությունը հնարավոր դարձնելու համար:
Նկարագրություն
Շիրակի մարզը Հայաստանի ամենաաղքատ մարզերից է, որտեղ աղքատության մակարդակը 46,3% է, իսկ գործազրկությունը, հատկապես գյուղական համայնքներում, գերազանցում է 20%-ը: Տրանսպորտային սահմանափակ ենթակառուցվածքներն ավելի են մեկուսացնում այս համայնքներում բնակվող ընտանիքներին կրթական և աշխատանքի հնարավորություններից:
Մենք նպատակ ունենք տարեկան մինչև 1000 կնոջ, երիտասարդի և ՏՏ ուսուցիչների տեխնոլոգիական և ճարտարագիտական հիմնական հմտություններ ստանալու հնարավորություն տալ Մարմաշենի ՏՏ կենտրոնում: Մեր ուսումնական ծրագիրը ներառում է.
Համակարգչային գրագիտություն. Համակարգչի օգտագործման հիմունքներ, կողմնորոշում համացանցում և թվային հաղորդակցություն:
Ծրագրավորում և կոդավորում. Python, C++, JavaScript ուսուցում՝ կոդավորման հմտությունները զարգացնելու համար:
Ճարտարագիտական հմտություններ. գործնական փորձ մեքենաշինության և էլեկտրատեխնիկայի ոլորտում՝ կայունություն ունեցող արտադրանքի ստեղծման առաջնահերթությամբ։
Կանաչ տեխնոլոգիա. էկոլոգիապես մաքուր այնպիսի տեխնոլոգիաների ուսուցում, ինչպիսիք են վերականգնվող էներգիայի համակարգերը և խելացի կառավարման լուծումները:
Այս ծրագրերն անհատներին օգնում են կյանքի բարելավման համար անհրաժեշտ հմտություններ ձեռք բերել, տեղական աշխատատեղերի հնարավորություններ են ստեղծում և Շիրակի` ավելի կայուն ապագային են նպաստում։ Այնուամենայնիվ, տրանսպորտի բացակայությունը էական խոչընդոտ է, որը թույլ չի տալիս բազմաթիվ պոտենցիալ մասնակիցների Տատ կենտրոն հասնել։
15 տեղանոց միկրոավտոբուսի համար ֆինանսական հանգանակությունը կօգնի հաղթահարել այս խոչընդոտը՝ ապահովելով, որ կրթությունը հասնի նրանց, ովքեր դրա կարիքն ամենաշատն ունեն: Յուրաքանչյուր ներդրում ինչ-որ մեկի նստատեղը կապահովի ավտոբուսում՝ օգնելով կյանքը փոխող հնարավորություն ընձեռել Շիրակի հեռավոր գյուղերի կանանց, երիտասարդներին և ուսուցիչներին:
Cole Tashjian
Nayiri Hajinian
Kirk Hourdajian
Anahid Telfeyan
Roza Melkumyan
Gary Hovsepian
Edgar Ch
Tsoleen Sarian
Mher Saribekyan
Amalya Yeghoyan
Sarah Stites
Աջակիցներ
11
Մեր գործընկերները
November 18, 2024
Ստեղծվել է՝
$30,000
բյուջե
1,000
շահառու
Շիրակ
մարզ
մնացած օր