top of page

Մարդասիրական

օգնություն

Խոցելի

խմբեր

Գյուղատնտեսություն

Տնտեսական

զարգացում

Արվեստ

Կանանց

իրավունքներ

Կրթություն

Երեխաների

իրավունքներ

Առողջապահություն

Մենք հավաքագրել ենք անհրաժեշտ գումարը եւ իրականացրել ենք առողջապահության ոլորտի տաս ծրագիր:

Մենք հավաքագրել ենք անհրաժեշտ գումարը եւ իրականացրել ենք երեխաների իրավունքներ ոլորտի տասնութ ծրագիր

Մենք հավաքագրել ենք անհրաժեշտ գումարը եւ իրականացրել ենք գյուղատնտեսութեան ոլորտի մեկ ծրագիր:

Մենք հավաքագրել ենք անհրաժեշտ գումարը եւ իրականացրել ենք մարդասիրական օգնության ոլորտի տաս ծրագիր

Մենք հավաքագրել ենք անհրաժեշտ գումարը եւ իրականացրել ենք կանանց իրավունքներ ոլորտի մեկ ծրագիր

Մենք հավաքագրել ենք անհրաժեշտ գումարը եւ իրականացրել ենք խոցելի խմբեր ոլորտի տասներեք ծրագիր

Մենք հավաքագրել ենք անհրաժեշտ գումարը եւ իրականացրել ենք կրթութեան ոլորտի ինը ծրագիր

Մենք հավաքագրել ենք անհրաժեշտ գումարը եւ իրականացրել ենք տնտեսական զարգացման ոլորտի յոթ ծրագիր

Մենք հավաքագրել ենք անհրաժեշտ գումարը եւ իրականացրել ենք արվեստի ոլորտի երեք ծրագիր:

«Այո՛»-ն Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) ֆոնդահայթայթման հարթակն է։ Մենք ձգտում ենք  կամուրջներ ստեղծել աշխարհասփյուռ երիտասարդ հայերի և Հայաստանում կարեւոր գործունեություն ծավալող վստահելի կազմակերպությունների միջև։

Անցած 10 տարիների ընթացքում մեր աջակիցների փոքր և մեծ նվիրատվությունների շնորհիվ հավաքվել է ավելի քան 1 միլիոն ԱՄՆ դոլար՝ հետևյալ ուղղություններով նախագծերի ֆինանսավարման համար․

Մեր մասին

Ընդունում ենք մարտահրավերները

Հայաստանում գործող բազմաթիվ կազմակերպություններ ունեն մեր հայրենիքի զարգացմանն ուղղված տարբեր նախագծերի պայծառ գաղափարներ, սակայն հաճախ չունեն դրանք կյանքի կոչելու համար բավարար դրամական միջոցներ: Այս կազմակերպությունները մշտապես կարող են դիմել մեզ իրենց առաջարկներով։ Մենք որոնում ենք գաղափարներ, որոնք նորարարական են, շոշափելի, ունեն ոչ մեծ բյուջե և մեծ ներազդեցություն:

Մեր արձագանքը

Այս կազմակերպությունները մշտապես կարող են դիմել մեզ իրենց առաջարկներով։ Առհասարակ, մենք որոնում ենք գաղափարներ, որոնք նորարարական են, շոշափելի, ակնկալում են ցածր բյուջե և խոստանում մեծ ներազդեցություն:

Մեր կայքում մենք միաժամանակ աշխատում ենք միայն մեկ նախագծի վրա։ Ձեր մտահղացումն ընտրելու դեպքում մենք սկսում ենք հատուկ դրա իրագործման համար դրամահավաք արշավ։

1. Ընտրում ենք նախագիծը.

Հայկական սփյուռքի մեր աջակիցների ցանցի հետ միասին մենք հավաքում ենք անհրաժեշտ դրամական միջոցներ յուրաքանչյուր ծրագրի համար: Յուրաքանչյուր դրամահավաք արշավը տեւում է առնվազն 3 ամիս, մինչև հաջորդ նախագծին անցնելը:

2. Սկսում ենք դրամահավաք արշավը.

Որպես դրամաշնորհ հավաքագրված դրամական միջոցները մենք հատկացնում ենք մեր գործընկեր կազմակերպությանը։

3. Տրամադրում ենք դրամական միջոցներ.

Մեր գործընկեր կազմակերպությունը իրականացնում է նախագիծը մեր հայթայթած միջոցներով:

4. Ծրագրի իրականացումը.

Մենք համոզվում ենք, որ յուրաքանչյուր լումա ծախսվի ծրագրի իրականացման համար: Ծրագրի առաջընթացին հնարավոր է հետևել մեր կայքում:

5. Հետամուտ  ենք մեր առաքելությանը

Ինչպես ենք աշխատում

Հավաքագրված միջոցներից որևէ տոկոսի պահում չի կատարվում: Մենք ունենք հիանալի դոնոր (նրա մասին կկարդաք մի փոքր ներքևում), որը հոգում է մեր վարչական ծախսերը, որպեսզի մենք կարողանանք ձեր նվիրաբերած գումարների ամբողջ 100%-ը ուղղենք իրականացվող ծրագրերին:

Մեր նվիրատուներից շատերը երիտասարդ են և ունեն սահմանափակ միջոցներ, սակայն տալիս են այնքան, որքան կարող են։ Կարծում ենք՝ դա անչափ գեղեցիկ քայլ է։

Ի դեպ, երկու կարեւոր կետ

«Այո՛»-ի մայր կազմակերպություն հանդիսացող Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) ԱՄՆ-ում գործող շահույթ չհետապնդող կազմակերպություն է (501(գ)3 վկայական), որը երկարաժամկետ ծրագրեր է իրականացնում երեխաների պաշտպանության, տնտեսական զարգացման, կրթության, առողջապահության և սոցիալական ծառայությունների բնագավառներում: ՀՕՖ-ը հիմնադրվել է Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ հայոց արևելյան թեմի նախաձեռնությամբ Գյումրիի ավերիչ երկրաշարժից տուժածերի կարիքներին արձագանքելու նպատակով 1988 թվականին:

Որպես Ստամբուլում ծնված և մեծացած հայ ազգային փոքրամասնության ներկայացուցիչ  Մարթա Բաթմասյանը երազում էր վերաբնակվել ել ԱՄՆում, որտեղ ամեն ոք երազանքների իրականացման հնարավորություն է ստանում: Նա հիմնադրել է «Այո՛»-ն, որպեսզի այդ նույն հնարավորությունը կարողանա ընձեռել հայերի նոր սերնդին: Մարթան հավատում է, որ հայերն իրենց ապագան կառուցելու կարողություն ունեն, և այդ նպատակով «Այո՛»-ն նրանց տրամադրում է սեփական ներուժն իրացնելու համար անհրաժեշտ ֆինանսական, նյութատեխնիկական և բարոյական աջակցություն: Մարթան Հայ օգնության ֆոնդի Տնօրենների խորհրդի անդամ է:

Մարթա Բաթմասեան

$1,462

Raised
Ջոնը

Լոնդոնում

օգնել ձեռք բերել ավտոմեքենա, որպեսզի հատուկ կարիքներով երեխաները կարողանան թերապիայից օգտվել:

$5,500

Raised
Արենը

Դետրոյթում

Արցախի երեխաներին ասթմայի դեղամիջոցներ ձեռք բերելու համար:

$765

Raised
Անդրեն

Նյու Յորքում

պատերազմի հերոսների երեխաներին ուղարկել ամառային ճամբար։

Մեր դեսպանները

Սառա Ստայց
Արմեն Անմեղիկյան
Շաղիկ Ակիլյան
Հելենա Մելքոնյան
Ջուլիետա Հովհաննիսյան

Մեր թիմը

bottom of page