
$18,878
բյուջե


116
շահառու


Մարզ՝ Շիրակ
մարզ


մնացած օր

Նպատակը
Էմիլի Արեգակ» կենտրոնում մեկ տարի ֆինանսավորել հատուկ կարիքներ ունեցող երեխաների ընտանիքներին հոգեբանական աջակցության ծրագրի շրջանակում
Նկարագրություն
«Էմիլի Արեգակ» կենտրոնը դոնորների աջակցության շնորհիվ անվճար տրամադրում է թերապիայի ծրագրեր հատուկ կարիքներով երեխաների։ Կենտրոնը գտնվում է Գյումրիում և 2025 թվականին նշում է իր գործունեության 10-ամյակը։
Ցավոք, Հայաստանում դեռ շատ խարան կա հաշմանդամության թեմայով։ Տարբեր հատուկ կարիքներ ունեցող մարդիկ հաճախ պարտադրանք են զգում իրենց լիարժեք չհամարելու, և ծնողներին (հատկապես մայրերին) հաճախ մեղադրում են իրենց երեխաների դժվարությունների համար: Մեկուսացումը, դեպրեսիան և անհանգստությունը սովորական զգացողություններ են հաշմանդամություն ունեցող մարդկանց ընտանիքներում:
Այս ամենին զուգահեռ կա նաև «Էմիլի Արեգակը», որը ոչ միայն ներկա իրավիճակին մարտահրավեր նետելու և ընտանիքների կողքին լինելու դեր ունի, այլև իրերի դրությունը շրջելու, ցույց տալու, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ իրականում ունեն արժանապատվություն և կարողություններ, որոնք պետք է բացահայտել և զարգացնել։ «Էմիլի Արեգակում» պոտենցիալը ծաղկում է խրախուսող և պրոֆեսիոնալ մասնագետների շնորհիվ։ Ինչպես նաև «Էմիլի Արեգակում» այն տեղն է, որտեղ ծնողները սկսում են տեսնել իրենց երեխաներին նոր լույսի ներքո:
Ի լրումն ֆիզիկական և մասնագիտական, խոսքի, արվեստի և երաժշտական թերապիաների, երեխաները (և նրանց ծնողները) ունեն նաև երեք զարմանահրաշ հոգեբան: Մենք բոլորս գիտենք, թե որքան կարևոր է այն մեկը, ում հետ կարող ենք խոսել, ով մեզ կարող է հմտություններ տալ՝ հաղթահարելու դժվարությունները, և տեսնել մեր իրավիճակները այլ դիտանկյունից։
Ի պատիվ «Էմիլի Արեգակի» 10-ամյակի՝ «Այո'»-ն հպարտ է օգնելու ֆինանսավորել մեկ տարվա հոգեբանական աջակցությունն այն ընտանիքներին, որոնց կենտրոնը ծառայում է:
«Էմիլի Արեգակը» ղեկավարում է «Կարիտաս Արեգակ» հիմնադրամ, որը Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց ներառման թեմաների վերաբերյալ ներկա նորմերը փոխելու ավելի հեռավար նպատակ ունի։ Բացի իր թերապիայի կենտրոնից, հիմնադրամը ղեկավարում է «Արեգակ» հացաբուլկեղենը, որը Հայաստանում միակ սրճարանն է, որը վերապատրաստման և աշխատանքի հնարավորություն է տալիս հատուկ կարիքներ ունեցող երիտասարդներին, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներին: 2025 թվականին հիմնադրամը կբացի նաև իր երկրորդ սոցիալական ձեռնարկությունը՝ «Կանաչ Արեգակը», որը հաշմանդամություն ունեցող երիտասարդներին գյուղատնտեսությունում ներգրավվելու և լոլիկ աճեցնելու հնարավորություն է տալու։
Madeline Zilelian
Andy Kouyoumjian
Shahen A.
Tatevik Kamalyan
Arevik Tutkhalyan
Neinel Zani
A A
Christina Yessaian
Christine Sow
Serena Hajjar
Hajk Bagradjans
Saro Yesayan
Patrick Elliott
Lisa Iskikian
Seth & Tina Bilazarian
Anais Astarjian
Bree Carriglio
Arakel Aljalian
Aram Adourian
Sarah Stites
Աջակիցներ
20
Մեր գործընկերները
February 6, 2025
Ստեղծվել է՝