top of page
Ընթացիկ ծրագիր

Նվիրիր հույս

Artsakhtsi children cozy and smiling under the warmth of blankets donated by Ayo!

(13%)

հավաքված

$3,170

Category

$25,000

բյուջե

27

շահառու

Բոլոր մարզերը

մարզ

մնացած օր

Նպատակը

Ապահովել Օկտագամ դեղամիջոցի կենսական նշանակության մեկանգամյա դեղաչափ՝ քրոնիկ հիվանդություն ունեցող 27 երեխայի համար:

Նկարագրություն

Հայաստանում բազմաթիվ երեխաներ ունեն ծանր նյարդաբանական, ռևմատոլոգիական, արյունաբանական և իմունոլոգիական հիվանդություններ, որոնց բուժման համար անհրաժեշտ է Օկտագամ՝ կենսական նշանակություն ունեցող ներերակային իմունոգլոբուլին (IVIG):


Մարդու դոնորական պլազմայից ստացվող այս դեղամիջոցն ապահովում է պատրաստի պաշտպանիչ հակամարմիններ, որոնք կարգավորում են իմունային համակարգի անոմալ արձագանքները: Այն հաճախ միակ միջոցն է երեխայի վիճակը կայունացնելու համար, որպեսզի հնարավոր լինի սկսել հետագա բուժումը:


Թեև ՀՀ առողջապահության նախարարությունը որոշ հիվանդությունների դեպքում տրամադրում է նշված դեղորայքը, այնուամենայնիվ, առկա են որոշ հիվանդություններ, երբ դեղամիջոցը պետք է ներարկվի հաշված ժամերի ընթացքում և այս դեպքում նախարարությունը դեռևս չի տրամադրում այն: Նման օրհասական պահերին Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը (HFC Armenia) ստանձնում է աջակցությունը՝ երաշխավորելով, որ ոչ մի երեխա չի զրկվի բուժումից: Առանց այս միջամտության, դեղամիջոցի չափազանց բարձր արժեքը այն անհասանելի է դարձնում ընտանիքների մեծ մասի համար:


Յուրաքանչյուր տարի Հիմնադրամն Օկտագամ է տրամադրում շուրջ 40 երեխայի՝ լրացնելով կենսական նշանակության այդ բացը: Այժմ, համագործակցելով մեր նվիրատուների հետ, «Այո»-ն (Ayo!) նպատակ ունի ապահովել այս կարևոր դեղամիջոցը հնարավորինս շատ երեխաների համար: Այս ծրագրին կարող եք կատարել նվիրաբերություն ամբողջ տարվա ընթացքում։


Նշում

«Օկտագամ» դեղամիջոցը տրամադրվում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից հետևյալ հիվանդությունների դեպքում՝

Առաջնային իմունոդեֆիցիտ

Նյարդաբանական խնդիրներ (Գիյեն-Բարեի համախտանիշ)

Կավասակիի հիվանդություն

Tania Pinacho

Shannon Cale Roth

Steven & Karen Guendjoian

Alexander Karakashian

Robert Webb

Yervant Khatcherian

Tatevik Sekhposyan

Anna Tumyan

Arshile Egoyan

Zaven Kalayjian

Koruin Vartevan

Shant & Hermine Aghyarian

Victoria Mnatsakanyan

Rebecca Ohanes

Anna Kocharian

Jonathan Campbell

Steven R. & Karen M. Toufayan Nargizian

Sofia Donikyan

Christopher Guzelian

Vahan Mahdasian

Cynthia Maghakian

Mike Kalajian

Margarit Piliposyan

Ari Terjanian

Edmond Martirosyan

Mireille Akilian

Aram Adourian

Aline Tashjian

Աջակիցներ
28
Մեր գործընկերները

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ

16 հունվարի, 2026 թ.

Ստեղծվել է՝

մնացած

$21,830

(13%)

հավաքված

$3,170

bottom of page