top of page
Ընթացիկ ծրագիր

Revitalizing Rural Healthcare

Artsakhtsi children cozy and smiling under the warmth of blankets donated by Ayo!

0%

հավաքված

$0

Category

$6,000

բյուջե

2500

շահառու

Սյունիք

մարզ

մնացած օր

Նպատակը

Սյունիքի սահմանամերձ գյուղի բժշկական ամբուլատորիան ապահովել ժամանակակից բժշկական սարքավորումներով և գույքով։

Նկարագրություն

Սյունիքի մարզի բազմաթիվ բժշկական ամբուլատորիաներ չունեն ժամանակակից և լիարժեք գործունակ բժշկական սարքավորումներ ու պարագաներ, ինչը զգալիորեն սահմանափակում է որակյալ առողջապահական ծառայությունների մատուցումը։ ՀՕՖ-ը նպատակ ունի աջակցել հնարավորինս շատ ամբուլատորիաների՝ դրանք վերազինելով ժամանակակից բժշկական սարքավորումներով և անհրաժեշտ գույքով։


Ծրագրի իրականացումից հետո գյուղական բնակավայրերի բնակիչները կկարողանան անհրաժեշտ բուժօգնությունը ստանալ իրենց համայնքում՝ խուսափելով ավելի մեծ բնակավայրեր գնալու անհրաժեշտությունից, ինչը հատկապես կարևոր է ձմռան ամիսներին, երբ եղանակային ծանր պայմանների պատճառով ճանապարհները հաճախ դառնում են դժվարանցանելի կամ անանցանելի։


Առողջապահական ծառայությունների հասանելիության բարելավումը կնպաստի բնակչության առողջապահական իրազեկվածության բարձրացմանը, հիվանդությունների վաղ հայտնաբերմանը, քրոնիկական հիվանդությունների արդյունավետ կառավարմանը, ինչպես նաև կնվազեցնի չբուժված դեպքերն ու կանխարգելելի մահացության մակարդակը համայնքում։

Աջակիցներ
Մեր գործընկերները

26 հունիսի, 2026 թ.

Ստեղծվել է՝

մնացած

$6,000

0%

հավաքված

$0

bottom of page