
$35,000
բյուջե


100
շահառու


Երևան
մարզ


մնացած օր

Նպատակը
Բարելավել հաշմանդամություն ունեցող երեխաների համար բարձրորակ թերապևտիկ ծառայությունների հասանելիությունը՝ Երևանում գործող Ուսուցման դժվարություններ ունեցող երեխաների կենտրոնում վերանորոգելով հիմնական թերապևտիկ տարածքները։
Նկարագրություն
Հայ Օգնության Ֆոնդը (FAR) Ուսուցման դժվարություններ ունեցող երեխաների կենտրոնի երկարամյա գործընկերն է։ Այն պետական կառույց է , որը աջակցում է 3–18 տարեկան երեխաներին, որոնք ունեն հատուկ կրթական պայմանների կարիք։ Կենտրոնը միաժամանակ հանդես է գալիս որպես բարդ դեպքերի անմիջական ծառայություններ մատուցող և որպես մեթոդաբանական կենտրոն՝ համակարգելով Հայաստանի 24 մարզային մասնաճյուղերի աշխատանքը։
Ամեն տարի շուրջ 100 երեխա ՀՄԿ—ում անցնում է համապարփակ, բազմամասնագիտական գնահատում, որին հաջորդում են անհատական միջամտության ծրագրեր՝ ներառելով խոսքային, հոգեբանական և սենսորային թերապիաներ։ Կենտրոնը նաև մշակել է նորարարական և ներառական մոտեցումներ՝ արվեստի, կավագործության, թատրոնի և երաժշտության միջոցով իրականացվող թերապիաներ, որոնք նպաստում են հաղորդակցման հմտությունների զարգացմանը, հուզական ինքնարտահայտմանը և ինքնավստահության բարձրացմանը՝ ներգրավելով նաև ընտանիքի անդամներին և հասակակիցներին։
Այնուամենայնիվ, մի շարք թերապևտիկ սենյակներ գտնվում են վատ վիճակում և հարմար չեն արդյունավետ թերապևտիկ աշխատանքի համար։ Երաժշտական թերապիան ներկայումս հնարավոր չէ սկսել՝ համապատասխան տարածքի բացակայության պատճառով, թեև կենտրոնն ունի թե՛ մասնագետ, թե՛ անհրաժեշտ գործիքներ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է վերանորոգել չորս թերապևտիկ սենյակ՝ արվեստի, կավագործության, երաժշտության և օժանդակ տեխնոլոգիաների, որպեսզի ստեղծվի անվտանգ, գործնական և ջերմ միջավայր հաշմանդամություն ունեցող երեխաների համար։
Lena Neau
Seth & Melanie Bilazarian
Edgard & Carmen Masraff
Madeleine A. Alexander
Pine Island Dermatology, LLC
Mikayel & Maro Semerchiyan
Carol Ghazarian
Niana Mouradkhanian
Melanie Bedrosian
Vahe Bedrosian
Dante Bedrosian
Flora Ivanova
Daniel Zalinov
Dana Diku
Cheryl Arslanian
Sev Meneshian
Diane Shannon
Kimberly Reese
Armine Kocharyan
Liia Oganesian
Nayiri Hayrabedian
Donna M. Loutigian
Jonathan Campbell
Myles Couyoumjian
Renee Ferraro
Sean Richardson
St. Hagop Armenian Church
Tamar Kalachain
Frank Stoneson
Fr. Krikor A. Sabounjian
Robert Ameriguian
Yeprem Kelegian
Annie Bakerdjian
Աջակիցներ
33
Մեր գործընկերները
Ուսուցման դժվարություններ ունեցող երեխաների կենտրոն
2 փետրվարի, 2026 թ.
Ստեղծվել է՝




