top of page
Ընթացիկ ծրագիր

Tunes for Tavush

Artsakhtsi children cozy and smiling under the warmth of blankets donated by Ayo!

0%

հավաքված

$0

Category

$5,483

բյուջե

250

շահառու

Տավուշ

մարզ

մնացած օր

Նպատակը

Ապահովել Դիլիջանի արվեստի պետական քոլեջի երիտասարդ սաներին անհրաժեշտ երաժշտական գործիքներով՝ սովորելու, ստեղծագործելու և բեմերում հանդես գալու համար։

Նկարագրություն

Հայաստանի հյուսիսում անտառներով շրջապատված Դիլիջանը երկար տարիներ եղել է Տավուշի մարզի մշակութային և գեղարվեստական կյանքի կարևոր կենտրոններից մեկը։ Այդ ավանդույթի առանցքում Դիլիջանի պետական արվեստի քոլեջն է՝ երաժշտական կրթության տարածաշրջանային կենտրոնը, որը սերունդներ շարունակ բացահայտում և զարգացնում է երիտասարդ տաղանդների ներուժը։


Հիմնադրվելով 1945 թվականին՝ որպես երաժշտական դպրոց, իսկ 1997 թվականին ստանալով քոլեջի կարգավիճակ՝ հաստատությունը երաժշտական կրթություն է ապահովում Դիլիջանի և հարակից համայնքների երեխաների ու երիտասարդների համար։ Այսօր քոլեջում սովորում է շուրջ 250 ուսանող՝ նվիրված և փորձառու ուսուցիչների առաջնորդությամբ զարգացնելով իրենց հմտությունները գործիքային և վոկալ կատարողականության ոլորտներում։


ՀՕՖ-ը երկար տարիներ քոլեջի զարգացման հավատարիմ գործընկերն է։ Վերջին տարիներին ՀՕՖ-ի աջակիցների շնորհիվ քոլեջի հնացած ենթակառուցվածքները վերածվել են ժամանակակից և ոգեշնչող կրթական միջավայրի։ Կատարվել է նաև համերգասրահի վերանորոգում, իսկ քոլեջին տրամադրվել են տասնյակ երաժշտական գործիքներ՝ դաշնամուրներից և ջութակներից մինչև կլարնետներ, ֆլեյտաներ, շեփորներ, հարվածային գործիքներ, դուդուկներ և փողեր։ Այս ներդրումները երիտասարդ տաղանդավոր երաժիշտներին հնարավորություն են տվել ունենալ անհրաժեշտ տարածք ու գործիքներ՝ սովորելու, բեմում հանդես գալու և իրենց երազանքներն իրագործելու համար։


Սակայն երաժշտական գործիքները հավերժ չեն ծառայում, իսկ զարգացող երաժշտական ծրագրի կարիքները շարունակաբար փոխվում են։ Քոլեջի բազմաթիվ գործիքներ այժմ փոխարինման կամ արդիականացման կարիք ունեն, մինչդեռ ուսանողներին անհրաժեշտ է հասանելիություն ունենալ ավելի լայն տեսականիի և բարձրորակ գործիքների՝ անհատական դասերի, անսամբլների, փորձերի և համերգային ելույթների համար։


Օգնե՛ք, որ երաժշտությունը շարունակի հնչել Տավուշում։

Աջակիցներ
Մեր գործընկերները

26 օգոստոսի, 2026 թ.

Ստեղծվել է՝

մնացած

$5,483

0%

հավաքված

$0

bottom of page