top of page

(130%)

հավաքված գումար

$11,580

բյուջե

$8,913
Project Goal

Աահովել անվտանգ տարածք Գեղարքունիք մարզի Մեծ Մասրիկ գյուղի երեխաների համար և աջակցել գյուղի տնտեսական զարգացմանը՝ ողջ տարին գործելու հնարավորությամբ ապահովելով տեղի թիվ 1 մանկապարտեզին:

Project Background

Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղն ունի 3500 բնակիչ, որի մեծամասնությունը Ադրբեջանից գաղթած հայեր են։ Անասնապահությունն ու հողագործությունը գյուղացիների ապրուստի հիմնական միջոցներն են։ Աշխատանքի պակասի պատճառով գյուղի շատ տղամարդիկ դիմում են արտագնա աշխատանքի` տեղափոխվելով Ռուսաստան, որտեղ աշխատում են կամ որպես շինարար, կամ վարորդ, որպեսզի կլոր տարին կարողանան պայմաններ ապահովել իրենց ընտանիքի և երեխաների համար։


Մեծ Մասրիկում բնակվող մոտ 250 երեխաների համար գործում է միայն մեկ մանակպարտեզ։ Չնայած մանկապարտեզը վերանորոգված է, այն գործում է ընդամենը վեցը ամիս։ Մանկապարտեզի դռներն ու պատուհանները շատ հին են, և ձմռան ամիսների խիստ ցուրտը պատուհանների և դռների անցքերից մտնում է ներս՝ սառեցնելով ամբողջ մանկապարտեզը, ինչի հետևանքով երեխաները ստիպված են աշնան և ձմռան ամիսներին մնալ տանը։


Այո-ի թիմը ունի անսահման մեծ ցանկություն և պատրաստակամություն անհրաժեշտ գումարը հավաքագրելու և Մեծ Մասրիկում բնակվող ընտանիքներին տաքություն և ուրախություն պարգևելու համար։ Ձեր աջակցության շնորհիվ մանկապարտեզը կապահովվի նոր դռներով և պատուհաններով, ինչի այդյունքում երեխաներին տարվա բոլոր եղանակներին մանկապարտեզ հաճախելու հնարավորություն կընձեռվի։ Մանկապարտեզի լիարժեք գործունեության շնորհիվ երեխաները կունենան կրթվելու և զարգանալու, ինչպես նաև դպրոցական կյանքը ավելի կայուն հիմքից սկսելու հնարավորություն։


Երեխաների համար տաքուկ և ապահով միջավայր ստեղծելով մենք նաև կօգնենք նրանց ընտանիքներին։ Տանը երեխաների հետ մնալու փոխարեն գյուղացիներն աշնան և ձմռան ամիսներին ավելի շատ աշխատաժամանակ կունենան, ինչն էլ իր հերթին կավելացնի ընտանեկան եկամուտն ու հնարավորություն կտա զարգացնել գյուղի և համայնքի տնտեսական վիճակը։

Sydney Yapoujian

Elizabeth Talatinian

Nana Shakhnazaryan

Linda Piper

Jenny McIntosh

Brent Martin

Anna Maksapetyan

Mitchell Johnson

Cindy Hagopian

Ruzanna Grigoryan

Anton Dworak

Anush Djaniants

Avaze Amroc

Thomas Ashbahian

Kristine Arshakyan

Serob Yeritsyan

St. Sarkis Armenian Apostolic Church

Nadia K K. Rodriguez

Armenian Students' Cultural Association

Aram Mkrtchyan

Armene Piper-Yapoujian

Arin Allahverdi Balalian

Asbed H. Pogarian

Michael McCarthy

Eric Kashian

Arsen Hayrapetyan

Liliya Djaniants

Tateos R

Hagop Bakhtiarian

Gregory Toufayan

Ara Bagdasarian

Ari Terjanian

Irina Nanagoulian

Migirdic Kendiroglu

Mary Ann Kibarian

Yeprem Kelegian

Holy Virgin Mary and Shoghagat Armenian Church

Ara Hacet

Jonathan Campbell

Աջակիցներ
42
Մեր գործընկերը
Մեծ Մասրիկի համայնք

9/10/17

Created on:

Մենք վիզուալ ներկայացնում ենք մեր բոլոր ծրագրերը ցույց տալու համար մեր համատեղ ջանքերով իրականացրած ծրագրերի արդյունքները

Հաշվետվություն