top of page

Կրթություն

Դպրոցի ճամփան

$5,120

բյուջե

333

շահառու

Տավուշ

մարզ

2017

իրականացման տարեթիվ

(98%)

հավաքված գումար

$5,025

բյուջե

$5,120
Նպատակ

Աջակցել Տավուշի մարզի Բերդ տարածաշրջանում գտնվող 16 գյուղի 328 ընտանիքին, որպեսզի նրանք կարողանան պատրաստվել իրենց երեխաների առաջին ուսումնական տարվան։

Նկարագրություն

Չնայած այն բանի, որ աղքատությունը պատճառ չի հանդիսանում Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի երեխաների դպրոցից դուրս մնալուն, այն շարունակում է լուրջ խնդիր մնալ տարածաշրջանում, ինչն էլ շատ ընտանիքների համար դժվարություն է ստեղծում՝ երեխաների համար անհրաժեշտ դպրոցական պարագաներ գնելու հարցում ։ Այս դժվարությունները հաղթահարելու համար ծնողները սովորաբար պարտքով գումար են վերցնում, որպեսզի կարողանան իրենց երեխաներին ուղարկեն դպրոց։ Մեր ծրագրի նպատակն է ապահովել 2017-2018 ուսումնական տարվա ընթացքում առաջին դասարան հաճախող երեխաներին անհրաժեշտ դպրոցական պայուսակով և գրենական իտույքներով, որն էլ կօգնի իրենց անցկացնել հաջող ուսումնական տարի դպրոցում, ինչու չէ օգտագործել իրերի մեծ մասը նաև հաջորդ տարիներին։


Համաձայն որոշ տվյալների, Տավուշի մարզի Բերդ տարածաշրջանի 16 գյուղում կա 328 վեց տարեկան երեխա, որոնք 2017թ. սեպտեմբերի 1-ին հաճախելու են առաջին դասարան։ Ընդամենը յուրաքանչյուր երեխայի համար 15 ԱՄՆ դոլարի համարժեք դրամով մենք կկարողանանք տրամադրել բարձրորակ պայուսակ, տետրեր, գրիչներ, մատիտներ, քանոն, ռետին, գունավոր թղթեր, նկարչական ալբոմ, ինչպես նաև ջրաներկ և վրձին։ Այս ամենը երեխաները իհարկե կարող են օգտագործել նաեւ գալիք տարիներին, որն էլ իրենց կօգնի ավելի սիրով և աշխատասիրությամբ սովորել դպրոցում։ Ձեր հանգանակությունը ապագայի նոր դռներ կբացի երեխաների համար։

Rachel Voigt

Marc Tarjan

St. Sarkis Armenian Church

Berjouhi Saladin

Christin Pirali

Christina Markarian

Karen Mahakian

Jonathan Kinkley

Seda Harutyunyan

Krishnan Harihara

Barry Ard Halejian

Toria O. Emas

Ralph DerAsadourian

Artsroun Darbinian

Central Bank of Armenia

Kristin Boeke-Greven

Grace Austin

Gevik Anbarchian

Akhtamar Dance Ensemble

Thomas Ashbahian

George Kirazian

Hasmik Abrahamyan

Michael Candan

Hakob Astvatsatryan

Fabrizio Di Paolo

Aram Mkrtchyan

Kristin Cass

Armenian Public

Kapriel Mouradjian

Arsen Hayrapetyan

Tateos R

Arda Mirek

sergey badalyan

Margarit Piliposyan

Anna Vardanyan

Lisa Sarkisian

Ara Hacet

Աջակիցներ
37
Մեր գործընկերը