top of page

Հանրային առողջապահություն

Բուժօգնություն սահմանին

$5,000

բյուջե

2,070

շահառու

Սյունիք

մարզ

2025

իրականացման տարեթիվ

(102%)

հավաքված գումար

$5,100

բյուջե

$5,000
Նպատակ

Ծրագրի նպատակն է անհրաժեշտ գույքով և բժշկական սարքավորումներով ապահովել Սյունիքի մարզի սահմանամերձ Խնձորեսկ համայքի ԱԱՊ հաստատությունը, որի շնորհիվ համայնքի բնակիչները կկարողանան ստանալ անհրաժեշտ նախնական բուժօգնությունը՝ բարելավելով իրենց առողջությունն ու կյանքի որակը:

Նկարագրություն

Աշխարհագրական դիրքով պայմանավորված այսօր Սյունիքի մարզի Խնձորեսկ համայքը ունի կարևոր ռազմավարական նշանակություն: Համայնքում բնակվող ավելի քան 2000 բնակիչներ ապրում և գործունեություն են ծավալում այդ համայնքում: 


Սակայն, ցավոք սրտի, համայքնում գործող Խնձորեսկի ԱԱՊԿ-ն զինված չի անհրաժեշտ գույքով և բժշկական սարքավորումներով, ինչը ստեղծում է որոշակի խոչընդոտներ առողջապահական ծառայությունների բավարար մատուցման համար: Բացի դա, անբարենպաստ եղանակային պայմաններում ճանապարհները գրեթե անանցանելի են դառնում և բնակիչներին շատ դժվար է անհրաժեշտ նախնական հետազոտությունների համար հասնել ավելի խոշոր համայքներում գործող բժշկական կենտրոններ: Սակայն նախնական հետազոտություններն ու կանոնավոր այցերը կարևոր նշանակություն ունեն առողջական խնդիրների վաղ հայտնաբերման և կանխարգելման համար։


Բարձրորակ բժշկական սարքավորումներն ու գույքը զգալիորեն կբարելավեն իրավիճակը՝ դարձնելով բուժհաստատության գործունեությունն ավելի նպատակային և հնարավորություն տալով բնակիչներին ավելի արդյունավետ պլանավորել իրենց ժամանակը՝ ստանալով անհրաժեշտ հետազոտությունները տեղում: Կանոնավոր այցելությունները թույլ կտան արդյունավետորեն իրազեկել բնակչությանը, վաղաժամ հայտնաբերել հիվանդությունները, կանխարգելել դրանք, ինչպես նաև կառավարել քրոնիկ հիվանդությունները: Սա, իր հերթին, կօգնի նվազեցնել հիվանդների քանակն ու հանկարծակի մահացությունների թիվը համայնքում:

Victor & Lori Ganjian

Glen Haaland

Lucy Rorke-Adams

Dean V. Shahinian

Vahan Mahdasian

Vart Gyozalyan

Kristina Khachaturyan

Boghos Gauro

Sarah Stites

Kathryn A A. Geyer

Աջակիցներ
10
Մեր գործընկերը

FAR

11.06.25

Created on:

Մենք վիզուալ ներկայացնում ենք մեր բոլոր ծրագրերը ցույց տալու համար մեր համատեղ ջանքերով իրականացրած ծրագրերի արդյունքները

Հաշվետվություն

Առնչվող ծրագրեր

ընդհանուր հավաքված գումար

COVID-19-Ի Արտակարգ Դրահամավաք
$118,916.99

Հանրային առողջապահություն

ընդհանուր հավաքված գումար

Առողջ Սրտեր Արցախում
$540

Հանրային առողջապահություն

ընդհանուր հավաքված գումար

Ճաշիկ
$30,448

Երաեխանիր իրավունքներ

bottom of page