top of page

(34%)

հավաքված գումար

$2,583

բյուջե

$7,712
Project Goal

To contribute to the alleviation of health issues of the patrons of Fund for Armenian Relief’s (FAR) Soup Kitchens by helping them to access proper eye care.

Ծրագրի Նպատակ

Աջակցել Հայ Օգնության Ֆոնդի (ՀՕՖ) բարեգործական ճաշարանների շահառուների առողջական խնդիրների թեթևացմանը ՝ ապահովելով աչքերի ավելի լավ խնամք:

Project Background

Հայաստանի բնակչությունը բաղկացած է տարբեր խմբերից, որոցից մեկն էլ կազմում են աղքատության մեջ ապրող մեծահասակները։ Չնայած այն բանին, որ այդ ծերերից շատերը ունեցել են բավականին արժանապատիվ կյանք, տարիների ընթացքում եւ հանգամանքների փոփոխության արդյունքում, այժմ նույնիսկ օրվա հացն ապահովելը դարձել է դժվարություն։ 1995թ.-ից ի վեր ՀՕՖ-ը փորձում է այս խնդրին լուծում տալ, ապահովելով աղքատության հասած ծերերին և այլոց ավելի արժանապատիվ կյանքով՝ նպատակ դնելով կանխել հասարկությունից մեկուսանալու վտանգը։ Ներկայումս ավելի քան 781 շահառու` ընտանիքներ, երեխաներ և մեծահասակներ, հաճախում են ՀՕՖ-ի 5 բարեգործական ճաշարանները, որոնք գտնվում են Երևանում, Գյումրիում, Նոր Հաճնում, Բյուրեղավանում և Բերդում։ Այս ճաշարաններից յուրաքանչյուրը շաբաթական 5 օր տրամադրում է տաք և սննդարար կերակուր։ Ի լրումն այս ամենին, ճաշարանը նաև հանդիսանում է համայնքի հավաքների և ապաստարանի վայր։


Մեծահասակներին անհանգստացնող խնդիրներից մեկը աչքի տեսողության վատթարացումն է։ Իսկ տվյալ խավի համար աջակցություն սովորաբար չկա, ինչն էլ արդյուքում հանգեցնում է հաշմանդամության։

Այո-ն, Հայաստանի Աչքի Խնամքի Ծրագրի Armenian Eye Care Project - AECP հետ համատեղ սկսում է մի ծրագիր, որի շնորհիվ ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանների 781 շահառուի համար կանցկացվեն աչքի տեսողության անվճար ստուգումներ։ Ստուգումների արդյունքում շահառուները անվճար կստանան ակնոցներ:


Մինչդեռ մենք աշխատում ենք բարելավել ապագան Հայաստանի և հայերի համար, մենք ուզում ենք, որ մեր մեծերը նույնպես տեսնեն այն հրաշալի փոփոխությունները, որոնք ստեղծվում են մեր ջանասիրության և խանդավառության արդյունքում։ ՄԵնք ուզում ենք, որ մեծերը կարողանան տեսնել իրենց թոռնիկներին ու ծոռնիկներին։ Իսկ ամենից առավել, մենք ուզում ենք պարգևել նրանց կյանքի գեղեցկությունը՝ ավելի լավ տեսուղության միջոցով։ Եվ ո՞վ գիտե, գուցե ավելի լավ տեսողությամբ նրանք նույնպես կարողանան միանալ մեր առաքելությանը։

Ծրագրի նկարագրություն