top of page

Մարդասիրական օգնություն

Իգրիրյան ընտանիք

բյուջե

6

շահառու

Երևան

մարզ

2017

իրականացման տարեթիվ

հավաքված գումար

$400

բյուջե

Նպատակ
Նկարագրություն

Այո-ն շուտով կդառնա 4 տարեկան: Մենք սկսել ենք մեծ երազանքներից.  աջակցել և սատարել ամբողջ աշխարհի հայերին, որը կհանգեցնի կայուն փոփոխությունների Հայաստանում: Այս ընթացքում Դուք մեզ տարբեր կերպ օգնել եք գտնել լուծումներ առաջ եկած մարտահրավերներին: Ձեր օգնությամբ մենք կարողացել ենք իրականացնել ավելի քան 20 մեծ և փոքր ծրագրեր:


Սրանք հրաշալի տարիներ էին, բայց մենք դեռ շատ գործեր ունենք անելու մինչև կկակարողանանք ասել, որ մեր առաքելությունն իրականացված է: Սա միայն սկիզբն  է: Մենք պատրաստակամ ենք նոր ու հետաքրքիր ծրագրեր իրականացնել, որոնք կօգնեն լուծել Հայաստանի տարբեր համայնքների խնդիրները: Եվ ողջ ընթացքում մենք չենք մոռացել, որ մենք աշխատում ենք հանուն ընդհանուր և ինստրումենտալ սոցիալական փոփոխության հաստատման: Բայց այդ փոփոխությունը նաև սկսում է անհատներից և ընտանիքներից, ովքեր սկսում են փոփոխություններ նկատել իրենց կյանքում: Նրանք, ովքեր ամեն օր առերեսվում են կրթության, բուժօգնության, սննդի և հագուստի պակասի խնդիրների հետ և կարող են թեև չնչին չափով բարելավել իրենց կյանքի որակը: Նեղ մակարդակում սա կարող է փոխել մարդկանց կյանքը, իսկ լայն մակարդակում կարող է ազդել ընդհանուր փոփոխության վրա:


Այսպիսով, այս տարի Այո-ի ծննդյան կապակցությամբ մենք որոշեցինք մեր ուշադրությունը կենտրոնացնել հենց այդ անհատների վրա, և  կիսել մեր ծննդյան տոնը սոցիալական բարդ պայմաններում ապրող Իգրիրյան ընտանիքի հետ:  Զարե Իգրիրյանը 11 տարեկան է, նա իր երկու քույրերի, եղբոր ու ծնողների հետ բնակվում է Երևանում՝ երկու սենյականոց փոքրիկ տանը: Նրա մոր մոտ վերջերս քաղցկեղ է հայտնաբերվել, բայց նրանք չունեն միջոցներ բուժումը ապահովելու համար, ինչպես նաև նա շատ թույլ է աշխատելու համար: Իսկ նրանց հայրիկը ով ևս ունի առողջական խնդիրներ, ամբողջ օրը տաքսի է վարում՝ փորձելով որոշակի եկամուտ բերել տուն:


Զարեի եղբայրը՝ Վարազդատը, 8 տարեկան է, նա դպրոցում սովորում է գերազանց, հաճախում է մարմնամարզության և ունի մի շարք մեդալներ, չնայած որ դժվարությամբ է տեսնում՝ տեսողական խնդիրների պատճառով: Խնդիրն ավելի է սրվել, քանի որ ընտանիքը միջոցներ չունի բուժման և նոր ակնոցների համար: Նրա ներկայիս կոտրված ակնոցը ամրացված է կպչուն ժապավենով: Վարազդատը երազոււմ է դառնալ ֆուտբոլիստ և ուզում է ունենալ սեփական համազգեստ, սպորտային կոշիկներ և գնդակ՝ ինքնուրույն մարզվելու համար: Նրանց կրտսեր քույր՝ Անին, 7 տարեկան է և երազում է ունենալ Բարբի Տիկնիկ: Նրանց 15-ամյա  ավագ քույր Սուսաննան ցանկանում է դառնալ նկարչուհի կամ ծրագրավորող: Իսկ Զարեն ցանկանում է դառնալ մատնահարդար և շատ է ուզում ունենալ անհրաժեշտ պարագաներ: Զարեն ևս ունի առողջական խնդիրներ: Արդեն երկար տարիներ է նրան անհանգստացնում է խրոնիկ միգրենը, բայց ընտանիքը չունի միջոցներ բուժօգնություն տրամադրելու համար:


Եվ չնայած այս պայմաններին, այս ընտանիքն անչափ լավատես է: Երեխաները դպրոցում շատ լավ են սովորում, մայրը փորձում է տունը կոկիկ ու հարմարավետ պահել, հայրն էլ փորձում է սնունդով ապահովել: Իսկ նրանց սերը տարբերվող է և անսպառ, չնայած սոցիալական վիճակը շատ հաճախ հանդիպողներից է:


Չնայած այս ծրագիրը Այո-ի ձևաչափի մեջ չէ, բայց մեր չորրորդ տարեդարձի համար մենք առաջարկում ենք բացառության կարգով աջակցել այս ընտանիքին, և դա կլինի լավագույն նվերը Այո-ին:


Երեք շաբաթվա ընթացքում հավաքված ողջ հանգանակությունը մենք  կօգտագործենք Իգրիրյան ընտանիքի երեխաների երազանքներն իրականացնելու համար:


Շատ բան չի պահանջվում այս ընտանիքի կյանքում փոփոխություններ մտցնելու համար: Անգամ փոքրիկ հանգանակությունը կարող է բարելավել Իգրիրյանների առօրյան: Հիշե՛նք, որ մեծ փոփոխությունները սկսում են անհատական մակարդակից, իսկ Իգրիրյանները հրաշալի օրինակ կարող են հանդիսանալ:


Հանգանակի՛ր հիմա և օգնի՛ր Իգրիրյաններին:

Mari Camcikyan

Michelle Bouchard

Jenny McIntosh

Nadia K K. Rodriguez

Hakob Astvatsatryan

hripsime saroyan

Asbed H. Pogarian

Sona Haratunian

Sona Baghdasaryan

James Moresco

Աջակիցներ
10
Մեր գործընկերը

Created on:

Մենք վիզուալ ներկայացնում ենք մեր բոլոր ծրագրերը ցույց տալու համար մեր համատեղ ջանքերով իրականացրած ծրագրերի արդյունքները

Հաշվետվություն