top of page
Ընթացիկ ծրագիր

Բուժօգնություն սահմանին

Artsakhtsi children cozy and smiling under the warmth of blankets donated by Ayo!

(56%)

հավաքված

$2,800

Category

$5,000

բյուջե

2,070

շահառու

Սյունիք

մարզ

մնացած օր

Նպատակը

Ծրագրի նպատակն է անհրաժեշտ գույքով և բժշկական սարքավորումներով ապահովել Սյունիքի մարզի սահմանամերձ Խնձորեսկ և Հարթաշեն համայքների ԱԱՊ հաստատությունները, որի շնորհիվ համայնների բնակիչները կկարողանան ստանալ անհրաժեշտ նախնական բուժօգնությունը՝ բարելավելով իրենց առողջությունն ու կյանքի որակը:

Նկարագրություն

Աշխարհագրական դիրքով պայմանավորված այսօր Սյունիքի մարզի Խնձորեսկ և Հարթաշեն համայքները ունեն կարևոր ռազմավարական նշանակություն: Համայնքներում բնակվող ավելի քան 2000 բնակիչներ ապրում և գործունեություն են ծավալում այդ համայներում:


Սակայն, ցավոք սրտի, համայքներում գործող Խնձորեսկի ԱԱՊԿ-ն և Հարթաշենի ԲՄԿ-ն զինված չեն անհրաժեշտ գույքով և բժշկական սարքավորումներով, ինչը ստեղծում է որոշակի խոչընդոտներ առողջապահական ծառայությունների բավարար մատուցման համար: Բացի դա, անբարենպաստ եղանակային պայմաններում ճանապարհները գրեթե անանցանելի են դառնում և բնակիչներին շատ դժվար է անհրաժեշտ նախնական հետազոտությունների համար հասնել ավելի խոշոր համայքներում գործող բժշկական կենտրոններ: Սակայն նախնական հետազոտություններն ու կանոնավոր այցերը կարևոր նշանակություն ունեն առողջական խնդիրների վաղ հայտնաբերման և կանխարգելման համար։


Բարձրորակ բժշկական սարքավորումներն ու գույքը զգալիորեն կբարելավեն իրավիճակը՝ դարձնելով բուժհաստատությունների գործունեությունն ավելի նպատակային և հնարավորություն տալով բնակիչներին ավելի արդյունավետ պլանավորել իրենց ժամանակը՝ ստանալով անհրաժեշտ հետազոտությունները տեղում: Կանոնավոր այցելությունները թույլ կտան արդյունավետորեն իրազեկել բնակչությանը, վաղաժամ հայտնաբերել հիվանդությունները, կանխարգելել դրանք, ինչպես նաև կառավարել քրոնիկ հիվանդությունները: Սա, իր հերթին, կօգնի նվազեցնել հիվանդների քանակն ու հանկարծակի մահացությունների թիվը համայնքներում:

Lucy Rorke-Adams

Dean V. Shahinian

Աջակիցներ
2
Մեր գործընկերները

FAR

11 հունիսի, 2025 թ.

Ստեղծվել է՝

մնացած

$2,200

(56%)

հավաքված

$2,800

bottom of page