top of page

Խոցելի խմբեր

$4,790

բյուջե

93

շահառու

Երևան

մարզ

2013

իրականացման տարեթիվ

(217%)

հավաքված գումար

$10,385

բյուջե

$4,790
Նպատակ

Բարելավել # 14 հատուկ դպրոցի տեսողական խնդիրներ ունեցող աշակերտների կրթական փորձառությունը և նրանց համար ապահովել նույն ուսումնական պատրաստվածությունը, ինչ իրենց տեսնող հասակակիցների։

Նկարագրություն

Հայաստանում կա ընդամենը մեկ հատուկ դպրոց տեսողական խնդիրներ ունեցող երեխաների համար՝ # 14 հատուկ դպրոցը: Դպրոցում սովորում են հաշմանդամության տարբեր աստիճան ունեցող 92 երեխա՝ տեսողության թեթև խնդիրներ ունեցողներից մինչև բացարձակ կույր:


Դպրոցում կիրառվող հիմնական կրթական միջոցներից են Բրեյլյան դասագրքերը: Երկար տարիներ շոշափելով կարդալու արդյունքում դրանցից շատերը անվերականգնելիորեն մաշվել են, այնքան, որ ամբողջական բառեր և նույնիսկ հատվածներ բացակայում են գրքերից: Շատ գրքեր նաև հնացել են, քանի որ կրթական ծրագիրը մշտապես թարմացվում է Կրթության և գիտության նախարարության կողմից:


Քանի որ Բրեյլյան դասագրքերի կամ նույնիսկ աշխատանքային տետրերի արտադրությունը նաև թանկ է, երեխաները հաճախ ստիպված են գործածել հին, մաշված դասագրքերը: Արդյունքում տեսողական խնդիրներ ունեցող աշակերտները Հայաստանում հետ են մնում տեսնող աշակերտներից՝ կրթական ծրագրի մշտական փոփոխությունների և այդ ծրագրի զարգացումներն ու ներկա իրադարձությունները աշխատանքային տետրերի մեջ հեշտորեն արտացոլելու մանկավարժների անկարողության պատճառով, ինչը կենսական նշանակություն ունի բազմակողմանի զարգացած քաղաքացի կրթելու համար:


Բրեյլյան տպիչը # 14 հատուկ դպրոցին հնարավորություն կտա հետ չմնալ կրթական ծրագրի փոփոխություններից՝ տեղում տպելով փոփոխված դասագրքերի Բրեյլյան տարբերակները։ Դպրոցի 92 աշակերտները կստանան արժեքավոր և ժամանակակից կրթություն, որը նրանց համար կապահովի նույն ուսումնական պատրաստվածությունը, ինչն արդարացիորեն տրամադրվում է իրենց տեսնող հասակակիցներին։

Mikayel Sharafyan

Verzhine Nikoghosyan

Nelli S. Martirosyan

Sofia Manukyan

Ervand Kristosturyan

Matthew Ash

Armen Anmeghikyan

Laura Love

Vahe Abkarian

Meganoush

Tatevik Khoja-Eynatyan

Victoria Babikian

Tatevik Ayazyan

Meline Toufayan

Agavni P. Yeramyan

Dennis Tarzian

Adam Rosenblatt

Garnik Nanagoulian

Irina Nanagoulian

Ara Hacet

Աջակիցներ
21
Մեր գործընկերը

Special School No. 14

Created on:

Մենք վիզուալ ներկայացնում ենք մեր բոլոր ծրագրերը ցույց տալու համար մեր համատեղ ջանքերով իրականացրած ծրագրերի արդյունքները

Հաշվետվություն