top of page

Խոցելի խմբեր

Բուժող ձեռքեր

$3,836

բյուջե

70

շահառու

Գեղարկունիք

մարզ

2026

իրականացման տարեթիվ

(104%)

հավաքված գումար

$3,980

բյուջե

$3,836
Նպատակ

Ծրագրի նպատակն է Սևանի Երեխաների Վերականգնողական Կենտրոնը բազմաֆունկցիոնալ թերապևտիկ սեղանով ապահովելը, որը մասնագետներին հնարավորություն կտա վերականգնողական թերապիայի ընթացքում անվտանգ դիրքավորել և տեղափոխել ծանր շարժունակության խնդիրներ ունեցող երեխաներին։

Նկարագրություն

«Սևանի Երեխաների Վերականգնողական Կենտրոնը ծառայություններ է մատուցում հատուկ կարիքներ ունեցող երեխաներին Սևան քաղաքից, հարակից 11 գյուղերից, մոտակա համայնքներից և վերջին տարիներին նաև Հայաստանի տարբեր մարզերից։ Ամեն տարի կենտրոնում վերականգնողական թերապիա է ստանում շուրջ 270 հաշմանդամություն ունեցող երեխաներ, մինչդեռ ավելի քան 100 երեխա շարունակում է սպասել հերթում։


Կենտրոնի շահառուներից շուրջ 70-ը դեռահասներ են՝ ծանր հենաշարժողական խնդիրներով։ Նրանց սահմանափակ շարժունակության և հավելյալ ֆիզիկական աջակցության անհրաժեշտության պատճառով թերապևտների համար հաճախ չափազանց դժվար կամ անհնար է լինում երեխաներին ճիշտ դիրքավորել և տեղափոխել սովորական անշարժ մակերեսների վրա։ Արդյունքում՝ թերապիայի սեանսները դառնում են պակաս արդյունավետ, իսկ որոշ դեպքերում նույնիսկ անհնար է լինում ապահով իրականացնել դրանք։


Բազմաֆունկցիոնալ թերապևտիկ սեղանի ձեռքբերումը զգալիորեն կբարելավի վերականգնողական ծառայությունների որակն ու արդյունավետությունը։ Սեղանը մասնագետներին հնարավորություն կտա բուժման ընթացքում անվտանգ 

 վերադիրքավորել երեխաներին՝ դարձնելով բարդ թերապիաներն առավել հասանելի, նպատակային և արդյունավետ։ Նախագիծը անմիջականորեն կբարելավի ծանր շարժունակության խնդիրներ ունեցող երեխաների և նրանց ընտանիքների վերականգնողական գործընթացն ու կյանքի որակը»։

AYO! 13th birthday bash

Therapists for Armenia Inc.

Liana Coskrey

Ann Nahabedian

Aren Hardy

Sev Meneshian

Arden Karian

Nayiri Hajinian

Armine Hovsepyan

Vahan Mahdasian

Ari Terjanian

Stephen Gurahian

Johny Assalian

Aram Adourian

Sarah Stites

Ara Hacet

Kathryn A A. Geyer

Roberta Ervine

Աջակիցներ
18
Մեր գործընկերը

Sevan Pediatric Rehabilitation Center

25.05.26

Created on:

Մենք վիզուալ ներկայացնում ենք մեր բոլոր ծրագրերը ցույց տալու համար մեր համատեղ ջանքերով իրականացրած ծրագրերի արդյունքները

Հաշվետվություն

Առնչվող ծրագրեր

ընդհանուր հավաքված գումար

Նոր Տարվա Երազանքներ 2022
$25,072

Խոցելի խմբեր

ընդհանուր հավաքված գումար

Բերդը բոլորի համար
$27,888

Խոցելի խմբեր

ընդհանուր հավաքված գումար

Together on Stage
$10,300

Խոցելի խմբեր

bottom of page