top of page

Խոցելի խմբեր

Զգայական սենյակ Սևանի համար

$3,600

բյուջե

200

շահառու

Գեղարքունիք

մարզ

2025

իրականացման տարեթիվ

(121%)

հավաքված գումար

$4,353

բյուջե

$3,600
Նպատակ

To equip the Sevan Children’s Rehabilitation Center with a sensory room to enhance therapy for children with special needs, addressing the growing demand for innovative, free, and accessible care in the Gegharkunik region.

Նկարագրություն

Սևանի մանկական վերականգնողական կենտրոնը կենսական դեր է խաղում Գեղարքունիքի մարզի առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաների համար՝ սպասարկելով շահառուների ինչպես Սևան քաղաքից, այնպես էլ 11 հարակից գյուղերից և շրջակա բնակավայրերից։ Պետական վերահսկողության ներքո գործող կենտրոնում աշխատում է ինը հմուտ թերապևտ՝ վերականգնող բժշիկ մասնագետի ղեկավարությամբ։ Բոլոր թերապևտիկ ծառայություններն անվճար են՝ պետական աջակցության շնորհիվ։


Ամեն տարի կենտրոնը սպասարկում է հաշմանդամություն ունեցող շուրջ 200 երեխայի, որոնց մեծ մասը սոցիալապես անապահով ընտանիքներից են։ Սակայն կարիքը զգալիորեն գերազանցում է հնարավորությունները. մարզում ավելի քան 300 երեխա կենտրոնի ծառայությունների կարիքն ունի, և սպասողների ցուցակը շարունակում է երկարել` նոր դեպքերի հայտնաբերման հետ մեկտեղ։


Բուժվող երեխաների մեծ մասն ունեն աուտիզմ և շարժողական խանգարումներ։ Առավել արդյունավետ խնամք ապահովելու համար թերապևտները մասնակցում են շարունակական մասնագիտականզարգացման դասընթացների և ակտիվորեն կիրառում նորարարական մոտեցումներ։


Նման նորարարություններից մեկը, որը դեռևս չի ներդրվել, զգայական սենյակն է՝ վերափոխող, բազմազգայական միջավայր, որը նախատեսված է զգայարանները խթանելու և կարգավորելու համար։ Լույսի, ձայնի, գույնի, հպման, հոտի և շարժման` տեղին օգտագործման միջոցով զգայական սենյակն աջակցում է երեխաների հուզական կարգավորմանը, ճանաչողության զարգացմանը և շարժողական հմտություններին՝ նրանց առանձնահատուկ կարիքներին համապատասխան հանգիստ և գրավիչ միջավայրում։


Վերականգնողական կենտրոնն զգայական սենյակի համար տարածք է հատկացրել, նրանց ընդամենը մեր օգնությունն է պետք՝ այն կահավորելու համար անհրաժեշտ սարքավորումները գնելու գործում։

Velofirma

Armenak Khachatryan

Hayk Margarian

Jane Bedrosian

Nune Grigoryan

Zaven Kalayjian

Nancy Kalajian

Shaunt Attarian

Laura Boyajian

Carolyn Tellalian

Vahan Mahdasian

Armen Terjimanian

Dn. Randy Tellalian

Boghos Gauro

Andrew Yenicag

Sarah Stites

Holy Virgin Mary and Shoghagat Armenian Church

Kathryn A A. Geyer

Roberta Ervine

Աջակիցներ
19
Մեր գործընկերը

Sevan Rehab Center

11.06.25

Created on:

Մենք վիզուալ ներկայացնում ենք մեր բոլոր ծրագրերը ցույց տալու համար մեր համատեղ ջանքերով իրականացրած ծրագրերի արդյունքները

Հաշվետվություն

Առնչվող ծրագրեր

ընդհանուր հավաքված գումար

Նոր Տարվա Երազանքներ 2022
$25,072

Խոցելի խմբեր

ընդհանուր հավաքված գումար

Ջերմիկ Անկյուն
$4,353

Խոցելի խմբեր

ընդհանուր հավաքված գումար

Բնությունը բոլորի՜նն է
$7,177

Խոցելի խմբեր

bottom of page