top of page

Տնտեսական զարգացում

SheCan Գարնանային շրջան

$10,500

բյուջե

22

շահառու

Երևան

մարզ

2026

իրականացման տարեթիվ

(55%)

հավաքված գումար

$5,745

բյուջե

$10,500
Նպատակ

Ayo! Հարթակը համագործակցելով Գյումրի ՏՏ Կենտրոնի (GITC) հետ՝ իրականացնում է Կանայք տեխնոլոգիական ոլորտում ծրագիր , որի նպատակն է աջակցել կանանց հիմնելու իրենց ձեռնարկատիրությունները՝ վերածելով իրենց հմտությունները եկամտաբեր բիզնեսի՝ կենտրոնանալով բիզնեսի, մարքեթինգի և ֆինանսների հիմնական կարողությունների զարգացման վրա:

Նկարագրություն

Այս նորարար ծրագիրը միտված է աջակցելու  կանանց՝ մեծամասամբ  միայնակ մայրերին  կամ Արցախից տեղահանված անձանց՝ զարգացնելու իրենց բիզնեսը։ Ծրագրի նպատակն է եռամսյա ժամկետում  մասնակիցներին տրամադրել գիտելիքներ և գործիքներ՝ իրենց ձեռնարկությունները հիմնելու և զարգացնելու համար։


Դասընթացը ներառում մոդուլներ բիզնես պլանավորման, բյուջետավորման ու գնագոյացման ռազմավարության, թվային մարքեթինգի, բրենդինգի և շատ այլ թեմաների մասին:  Մասնակիցները հնարավորություն ունեն ստանալու դրամաշնորհներ, որոնք կնպաստեն իրենց բիզնեսի զարգացմանը։


Մեկ կնոջ մասնակցության արժեքը $500 է:


Շիրակի մարզը ը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսապես  ամենատուժած շրջաններից մեկը՝ աղքատության և գործազրկության ցուցանիշներով։ Դրանք անհամեմատ բարձր են  ազգային միջին ցուցանիշներից։ 2020 թվականին աղքատության մակարդակը հասնում էր 48.4%-ի, իսկ երեխաների աղքատությունը՝ 57.7%-ի, ինչը համակցված է 1988 թվականի երկրաշարժի երկարաժամկետ հետևանքների հետ:


Չնայած այս մարտահրավերներին, Գյումրին փորձում է հաղթահարել դժվարությունները: ՀՕՖ-ի կողմից 2005 թվականին հիմնադրված GITC-ն կարևոր դեր է խաղացում այս գործընթացում: Թեև կենտրոնը սկզբնապես մասնագիտացած էր տեխնոլոգիական կրթության մեջ, այժմ այն ընդլայնում է իր առաքելությունը՝ ներառելով ձեռնարկատիրության զարգացում: Կանանց աջակցելով իրենց հմտությունները վերածելու բիզնեսի, GITC-ն նպաստում է աշխատատեղերի ստեղծմանը, ընտանիքների ամրապնդմանը և տարածաշրջանի տնտեսական դիմացկունության բարձրացմանը:

Arshalous S. Manoukian

David Davtyan

Natalie Der Bedrossian

Sara Andonian

Koruin Vartevan

Patrick Elliott

Pierre Arbajian

Peter Bogosian

Women's Guild of St. John Armenian Church

Armenian Church of the Holy Resurrection - Women's Guild

Sts. Vartananz Armenian Church

Աջակիցներ
10
Մեր գործընկերը

GITC

27.04.26

Created on:

Մենք վիզուալ ներկայացնում ենք մեր բոլոր ծրագրերը ցույց տալու համար մեր համատեղ ջանքերով իրականացրած ծրագրերի արդյունքները

Հաշվետվություն

Առնչվող ծրագրեր

ընդհանուր հավաքված գումար

Սիրամարգ
$4,800

Տնտեսական զարգացում

ընդհանուր հավաքված գումար

Կյանք տու՛ր հողին
$23,833

Գյուղատնտեսություն

ընդհանուր հավաքված գումար

Կյանքը խրամատից հետո
$30,691

Խոցելի խմբեր

bottom of page