top of page

(102%)

հավաքված գումար

$8,017

բյուջե

$7,957
Project Goal

Reanimation of self-efficacy, independence and psychological /physical integrity among underprivileged women through meaningful and creative entrepreneurial practices and co-creation of empowering environment.

Ծրագրի Նպատակ

Կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված կանանց շրջանում սեփական կարողությունների նկատմամբ հավատի, անկախության և հոգեբանական ու ֆիզիկական ներուժի վերականգնում՝ նշանակալից և ստեղծարար ձեռնարկատիրական գործունեության, ինչպես նաև զորացնող միջավայրի համատեղ ձևավորման միջոցով:

Project Background

Shuhel's vision is rooted in the larger philosophy of supporting social equity and mitigating social exclusion, with a primary focus on women who have confronted dire circumstances and deprivation in their lives, lacking proper higher education, vocational skills and opportunities for self-development, career or social networking. What was at the time of its creation a small discussion group for women with similar stories and issues in 2017, has gradually grown into a hub for motivation and empowerment. Here beneficiaries of Women's Resource Center Armenia, who were survivors of domestic and sexual violence and strugglers for living to support their families in the past, can now exercise and develop their embroidery, pastry baking, sewing, crocheting, jewelry-making and other skills, turning them into marketable products. Aside from the dignifying personal fulfilment, this self-sustaining business also earns them the desired financial independence that equips them with the confidence to push their limits all the more vigorously in other aspects of their lives as well. By generating income independently, previously marginalized women, by and large, invest in themselves, shifting the paradigm of their personal lives from being patronized to steering their welfare at their own pace and preference. The quality of life of the Shuhel members improves in multiple ways- from the sense of belonging to a pleasurable and safe space for self-expression to revealing novel insights of better self-management and access to sustainable health care. Here are some of the ways these targets are met:


  • Social Enterprise:

    The members of Shuhel perform energetically to generate revenue. Predominantly lacking work experience in the past and victim to age discrimination, many of them have faced the excruciating neglect of the labor market, to finally find a safe harbor in Shuhel to display their talents. Their products have since been promoted and marketed in diverse areas, enjoying publicity and inspiring new enthusiasts:



  • Skills workshops:

    Shuhel members have an opportunity to develop and explore new creative knack for production and sales. Not only do they strive for personal and collective excellence, but are also passionate about delivering master classes to spark inspiration in others as well.


  • Social/Cultural activities:

    In the framework of occasional excursions and gatherings Shuhel members enjoy the freedom of inside-out self-expression, unmasking many daily issues they face as women. The intimacy stemming from this openness infallibly creates a safe space to share, learn, contemplate and encourage, free of judgement and intimidation.



  • Educational talks with health care (including mental health) professionals:

    Many Shuhel members lack sufficient insights on their physical and mental health needs, particularly in relation to their sexual and reproductive health. In part, this is explained by the engrained perception or the unyielding social construct in the Armenian society that portrays a woman as the caregiver of the family, often overshadowing her own personal needs. This increases the risk of ignorance of their own health issues which, eventually, disempowers them as members of society and imperils the chance to preserve or regain health in the long run. Also, one of the pivotal aims of the project is raising sufficient funds to secure systematic health screenings, examinations /assessments and treatment for the Shuhel members where necessary

Ծրագրի նկարագրություն

«Շուհել» խմբակի տեսլականն է սոցիալական հնարավորությունների հավասարությունը և սոցիալական մեկուսացման նվազեցումը՝ հիմնական ուշադրությունը կենտրոնացնելով այն կանանց վրա, որոնք հայտնվել են կյանքի դժվարին իրավիճակներում՝ երբեմն զուրկ լինելովվ պատշաճ բարձրագույն կրթություն, մասնագիտական հմտությունների և ինքնազարգացման, կարիերայի կառուցման ու սոցիալականացման հնարավորություններից: Նմանատիպ անձնական պատմություններ ու խնդիրներ ունեցող կանանց համար 2017թ. ստեղծված քննարկումների փոքր խմբակն աստիճանաբար զարգացավ՝ դառնալով ոգեշնչման ու գոտեպնդման մի յուրօրինակ նախաձեռնություն:


Ընտանեկան կամ սեռական բռնության ենթարկված և իրենց ընտանիքների համար ապրուստի միջոց հայթայթող կանայք, որոնք նաև «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ի շահառուներն են, այստեղ կարող են կիրառել և զարգացնել ասեղնագործության, կարի, շյուղագործության, զարդագործության, խմորեղենի արտադրության իրենց հմտությունները՝ դրանք վերածելով շուկայում մրցունակ ապրանքների: Բացի արժանապատիվ աշխատանքից ստացվող բավարարվածությունից, այսպիսի սոցիալական ձեռներեցության շնորհիվ նրանք նաև ձեռք են բերում ֆինանսական անկախություն, որը նրանց դարձնում է ավելի ինքնավստահ՝ կյանքի մյուս ոլորտներում ևս սեփական կարողությունների սահմաններն ավելի վճռականորեն ընդլայնելու համար: Սեփական ուժերով եկամուտ ստեղծելով՝ այս կանայք դրական փոփոխություններ են բերում սեփական կյանքում՝ վերափոխելով իրենց անձնական առաջնահերթությունները և կառավարելով սեփական բարօրությունը իրենց նախընտրած ընթացքով ու եղանակներով: «Շուհել» խմբակի անդամների կյանքի որակը բարելավվում է բազմաթիվ ուղղություններով՝ ինքնարտահայտման համար ապահով տարածքի մաս լինելու գիտակցումից, մինչև ինքնակառավարման կատարելագործման նոր հայացքներ և առողջապահական ծառայությունների հասնելիության ձեռք բերում:


  • Սոցիալական ձեռներեցություն. «Շուհել» խմբակի անդամները գործում են մեծ եռանդով՝ սեփական եկամտի ապահովման համար: Հիմնականում չունենալով աշխատանքային փորձ և ենթարկվելով տարիքային խտրականության՝ նրանցից շատերը բախվել են աշխատանքի շուկայի անտեսմանը՝ ի վերջո «Շուհել» խմբակում գտնելով այն ապահով հանգրվանը, որտեղ կարող են դրսևորել իրենց տաղանդները: Նրանց արտադրանքը հանրայնացվում ու վաճառվում է տարբեր հարթակներում՝ վայելելով ճանաչում և ոգեշնչելով նորանոր կանանց:



  • Հմտությունների զարգացման աշխատարաններ. «Շուհել» խմբակի անդամները հնարավորություն ունեն զարգացնելու ու բացահայտելու նոր ստեղծարար ունակություններ արտադրության և վաճառքի ոլորտներում: Նրանք ոչ միայն ձգտում են անհատական և հավաքական գերազանցության, այլև խանդավառությամբ հանդես են գալիս վարպետության դասերով՝ ոգեշնչելով նաև ուրիշների:


  • Սոցիալ-մշակութային միջոցառումներ. Հաճախակի կազմակերպվող արշավների և հավաքույթների շրջանակներում «Շուհել» խմբակի անդամները վայելում են ազատ ինքնարտահայտման հնարավորությունը՝ վերհանելով բազմաթիվ խնդիրներ, որոնց բախվում են առօրյա կյանքում: Այս անկաշկանդությունից բխող մտերմության շնորհիվ ձևավորում է անպիսի ապահով մթնոլորտ, որտեղ կարելի է կիսվել, սովորել, մտորել և քաջալերել միմյանց՝ առանց քննադատվելու և երկյուղածության:


  • Ուսուցողական քննարկումներ առողջապահության (ներառյալ՝ մտավոր առողջության) ոլորտի մասնագետների հետ. «Շուհելի» շատ անդամներ ունեն աղքատիկ պատկերացումներ իրենց ֆիզիկական և հոգեկան առողջության կարիքների վերաբերյալ՝ հատկապես նրանց սեռական և վերարտադրողական առողջության առումով: Սրա պատճառները մասամբ թաքնված են հայ հասարակության այն արմատացած ընկալումներում կամ հասարակական կառուցակարգերում, որոնց պատճառով կնոջը վերագրվում է ընտանիքի խնամատարի դերը, ինչը շատ հաճախ ստվերում է նրանց սեփական կարիքները: Սա նվազեցնում է սեփական առողջական խնդիրների մասին նրանց իրազեկվածության մակարդակը, որն, ի վերջո, վտանգի տակ է դնում նրանց առողջությունը պահպանելու կամ վերականգնելու հնարավորությունը՝ երկարաժամկետ հեռանկարում նրանց տկարացնելով որպես հասարակության անդամներ: «Շուհելն» օգտագործում է ցանկացած հնարավորություն` հրավիրելու առողջապահության ոլորտի մասնագետների, որոնք փորձում են բարձրացնել անդամների իրազեկության մակարդակը և սեփական առողջության մասին ընկալումները` վերարտադրողականից մինչև հոգեկան բարեկեցություն: Բացի այդ, նախագծի առանցքային նպատակներից է բավարար ֆինանսական միջոցների հավաքագրումը՝ Շուելի անդամների համար ապահովելու պարբերական բուժզննումներ, հետազոտություններ ու գնահատումներ, ինչպես նաև բուժումներ՝ ըստ անհրաժեշտության:

Anita Semerjian

Lara Rostomian

Hayk Pilosyan

Manooshak Penrose

Anna Marie Norehad

Aram Mkrtchyan

Tara Mikaelian

Nicole Madey

Suzanne Kuhaneck

Amy King

Edvard Khondkaryan

Merie Khatchikian

Grace A. Jae

Gayane Hovhannisyan

Christine Hoogasian

Haley Guion

Spartak Ghazaryan

Bahareh Fatemi

Sigrid Dohlman

Linda Casson-Nudell

Chris Boyajian

Rich Berenson

Manuel Babaian

Mane Ananyan

Tamara Ketabgian

Susan Mouradian

Taron Sargsyan

SONIA YAZMADJIAN

Angela Tran

Peter Mikaelian-Maag

Shant Meguerditchian

Jeff J. Masoian

Arsen Hayrapetyan

Seda Grigoryan

Michael Green

Raffi Elliott

Taline Masoian

Nyree Masoian

Ara Bagdasarian

Laura Gevorgyan

Vyacheslav Gazikhodjaev

Anna Vardanyan

St. John Armenian Church

David Onanian

Yeprem Kelegian

Stephen Haroian

Ara Hacet

Kathryn A A. Geyer

Jonathan Campbell

Աջակիցներ
59
Մեր գործընկերը